«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արման Աբովյան. Ինչի՞ շուրջ համախմբվել, որ ձեր իշխանության օրոք Շուշին Շուշա են անվանո՞ւմ

Արման Աբովյան. Ինչի՞ շուրջ համախմբվել, որ ձեր իշխանության օրոք Շուշին Շուշա են անվանո՞ւմ
09.02.2021 | 20:41

Երբ դուք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կլքեք ձեր աթոռները, իսկ դա անխուսափելի է, հետո լինելու են արտահերթ ընտրություններ, ի՞նչ կա բարդ հասկանալու՝ Աժ-ում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ նշելով, որ իշխանությունը զուգահեռ իրականության մեջ է ապրում:

Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների մեխանիզմներն արդեն քննարկելու թեմա է և խնդրեց չմանիպուլացնել և չշահարկել: «Հասկանում եմ, որ ապրելը զուգահեռ իրականության մեջ հետաքրքիր է, քանի որ կարելի է շատ բան չտեսնել, բայց երբ այս ամբիոնից խոսվում է համախմբման կոչի մասին, ես ուզում եմ հարցնել ինչի՞ շուրջ, որ ձեր իշխանության օրոք Շուշին Շուշա են անվանո՞ւմ, որ ձեր իշխանության օրոք Արցախի 75 տոկոսը թուրքի ձեռքն է, թե որ հարավ գնացող ճանապարհը փաստացի վերահսկում են ադրբեջանցիները. և որքան էլ պատմեք, որ սահմանագիծ չէ, փաստը մնում է փաստ՝ թուրք զինվորը հայկական հողը վերահսկում է»,-ասաց նա: Արման Աբովյանը կոչ արեց իշխանություններին իրենք իրենց հարց ուղղել:

«Մեզ մի ասեք, ժողովրդին էլ մի ասեք, դուք ձեր մեջ, երբ մնում եք մենակ, դուք ձեզ հարցրեք՝ ինչումն է պատասխանատվությունը և ինչ հետևանքներ պետք է բխեն պատասխանատվության ինստիտուտից: Այո, արել եք, այո, պետք է հեռանաք և հաստատ իմացեք, որ հեռանալու եք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 5162

Մեկնաբանություններ